Աշխարհ

02.07.2017 07:59


ԱՄՆ տասնյակ քաղաքներում ակցիաներ կանցկացվեն ընդդեմ Թրամփի․ կպահանջեն նրա հրաժարականը

ԱՄՆ տասնյակ քաղաքներում ակցիաներ կանցկացվեն ընդդեմ Թրամփի․ կպահանջեն նրա հրաժարականը

Միացյալ Նահանգների տասնյակ քաղաքներում այսօր բողոքի ակցիաներ կանցկացվեն ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի։ Այս մասին հայտնում է DW-ն։

Ցույցերի կազմակերպիչները Թրամփին մեղադրում են Սահմանադրությունը խախտելու մեջ՝ պնդելով, որ նա իր պաշտոնեական դիրքն օգտագործում է սեփական գործարար հետաքրքրությունների համար։

Թրամփին նաև մեղարդում են նախընտրական քարոզչությանը Ռուսաստանի միջամտության հարցով հետաքննությանը խոչընդոտելու մեջ։

Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջելու են ԱՄՆ նախագահի հրաժարականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը