Աշխարհ

01.07.2017 21:14


Ադրբեջանում բարձրացնում են կենսաթոշակային տարիքը՝ երկրի բյուջեն փրկելու նպատակով

Ադրբեջանում բարձրացնում են կենսաթոշակային տարիքը՝ երկրի բյուջեն փրկելու նպատակով

Ադրբեջանի կառավարությունը հաստատել է «Աշխատանքային կենսաթոշակների» մասին օրենքում կատարված փոփոխությունները: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:

Օրենքում կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտել 2017թ.-ի հուլիսի 1-ից:

Կատարված փոփոխությունների համաձայն` տղամարդկանց կենսաթոշակի անցնելու տարիքը 63-ից բարձրացվել է 65, իսկ կանանց կենսաթոշակային տարիքը` 60-ից 65:

Կենսաթոշակային նախագծում կատարվել են ընդհանուր առմամբ 98 փոփոխություններ, որոնց համաձայն՝ տղամարդկանց կենսաթոշակային տարիքը մինչև 2021 թվականը ավելացվելու է 6-ական ամսով՝ մինչև հասցվի սահմանված 65-ին, իսկ կանանց կենսաթոշակային տարիքը` մինչև 2027 թվականը:

Բացի այդ, այս փոփոխութուններով նախատեսվում է աշխատանքային կենսաթոշակի բազային մասի վերացում, ինչի փոխարեն մինիմալ կենսաթոշակը կսահմանվի 110 մանաթին համարժեք:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը