Կարծիք

01.07.2017 22:39


Այսօր հերոսին դրել են խուլիգանին հավասար նժարին

Այսօր հերոսին դրել են խուլիգանին հավասար նժարին

Ամբողջ Հայաստանը թնդում է դատերի մեջ: Դատում են բոլորին, դատում են անխնա, դատում են ուղղակի: Նշանակություն չունի ինչի համար են դատում, կարևորը այն է, որ դատում են: Կամա, թե ակամա բոլորս դատապարտված ենք «դատվելու», կամա թե ակամա բոլորս ներքաշված ենք այս դատական գործընթացների մեջ, որովհետև այնտեղ են մեր ընկերները, մեր համակիրները, ի վերջո մեր Հերոսները՝ մարդիկ, որոնք ոչ վաղ անցյալում ապացուցել են, որ իրենք հերոս են, ու այսօր էլ նրանք կարող են փրկել ազգն ու պետականությունը: Բայց ցավոք այսօր հերոսին դրել են խուլիգանին հավասար նժարին, վերաբերվում են այնպես, ինչպես կվերաբերվեն ազգի դավաճանին, անունն են փորձում կեղտոտել շինծու և հորինված պատմություններով: Իսկ պատճառը միանշանակ ՎԱԽՆ Է ու ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԸ: Այսօր մեր փառապանծ ազգը պետք է վայելեր հաղթանակների բերկրանքը, պետք է ապահով ու անվտանգ երկիր ունենար, բայց, ավաղ, մենք հիմա վայելում ենք մեր վերջի սկիզբը, դեգրադացվում ենք, իսկ նրանք անդադար դատում են ու դատում:

Ամալյա Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը