Աշխարհ

01.07.2017 08:21


Դոնալդ Թրամփի վրա քիչ է մնացել՝ լուսամփոփ գցեն

Դոնալդ Թրամփի վրա քիչ է մնացել՝ լուսամփոփ գցեն

Սպիտակ տան օվալաձև սրահում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հանդիպման պաշտոնական նկարահանման նախապատրաստման ժամանակ լրագրողները երկու անգամ քիչ է մնացել՝ ամերիկացի առաջնորդի վրա նրա կողքին դրված լուսամփոփը գցեն։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Միջոցառմանը հարավկորեացի բազմաթիվ լրագրողներ են ներկա եղել։ Նրանցից մեկն անզգուշաբար հրել է բազմոցը, ինչի արդյունքում սեղանին դրված լուսամփոփը քիչ է մնացել՝ ընկնի։

ԶԼՄ ներկայացուցիչներին դիմելով՝ ամերիկյան վարչակազմի ղեկավարը նյարդայնացած հանդիմանել է․ «Հանգի՛ստ, տղաներ, հանգի՛ստ։ Դուք գնալով է՛լ ավելի վատն եք դառնում։ Եկեք մի հատ էլ սեղանը շուռ տվեք»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը