Աշխարհ

30.06.2017 15:53


Ռուսաստանը ետ է ուղարկել Թուրքիայից ներկրված 20 տոննա վարակված ելակը

Ռուսաստանը ետ է ուղարկել Թուրքիայից ներկրված 20 տոննա վարակված ելակը

Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Rosselhoznadzor) ետ է ուղարկել Թուրքիայից ներկրված ավելի քան 20 տոննա ելակը:

Թուրքական «Gercekgundem» լրատվամիջոցը, հղում անելով ռուսական «Интерфакс»-ին, նշում են, որ լաբորատոր փորձաքննության արդյունքում պազվել է, որ ելակները վարակված են եղել ծաղկավոր թրիպսով:

Թուրքիայից ներկված ելակը հասցվել էր Կրասնոդարի երկրամասի Ադիգեյայի Հանրապետություն (մտնում է Ռուսաստանի կազմի մեջ):

Ավելի վաղ էլ Rosselhoznadzor-ի աշխատակիցները ոչնչացրել էին Թուրքիայից Ռուսաստան ներկրված լոլիկները: Դրանց մեջ հայտնաբերվել էին առողջության համար վնասակար միջատներ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը