Սերժ Սարգսյանին ակնհայտորեն հաճույք է պատճառում կադրային տեղաշարժեր անելը։ Ընդհանրապես տեսակով թույլ մարդկանց ձեռքը երբ իշխանություն է ընկնում՝ նրանք սկսում են քայլեր անել, որպեսզի ձերբազատվեն այն բարդույթներից, որոնք անընդհատ հետապնդել են իրենց։ Կադրային «ցունամին» այդ ծրագրի շրջանակներում է։
Բացի այդ, կադրային փոխատեղումների միջոցով ՀՀ քաղաքացիների աչքերին մի մեծ թոզ է փչվում, թե ահա նախագահը տեսնում է երկրի վատ վիճակն ու փորձում շտկել այն. Պլաչիդո Դոմինգոյով սկսեց ու Վազգեն Խաչիկյանով շարունակում է։
Այս ամենին կողքից հետևելով պարզապես դժվար է քմծիծաղ չտալը։ Փաստն այն է, որ ժողովրդի կյանքում կադրային «նախաձեռնողականությունից» հազիվ թե մի բան փոխվի, ինչպես որ չփոխվեց (դեռ մի բան էլ վատացավ) արտաքին քաղաքական «նախաձեռնողականության» արդյունքում։ Ճիշտ է, մի երկու օր մարդիկ կհետևեն «կադրային թամաշային», մի երկու օր «ազատ, բայց պատասխանատու» այլևս թվայնացման ճանապարհը բռնած հեռուստաընկերությունները սերիալային տրամաբանությամբ կշեփորահարեն պաշտոնյաների տեղաշարժերով սկսվող «բարեշրջումը», բայց հետո կյանքն իր հունով կշարունակվի ու տակը կմնա ոչինչ։ Իսկ առայժմ, քանի դեռ «կինոն» շարունակվում է՝ պետք է պարզապես հետևել իշխանական «բալագանին», որն անցնում է «Ոչ մի օր առանց պաշտոնանկությունների» կարգախոսի ներքո։
Այս ամենը հիշեցնում է փոթորիկ մեկ բաժակ ջրում կամ հայտնի «մատնոց ֆռցնոցի» խաղը։ Երբ Տիգրան Դավթյանին էկոնոմիկայի նախարարությունից բերում են ֆինանսների նախարարություն, հետո էլի տանում հետ՝ Տ. Դավթյանը «տարած հետ բերածի» կարգավիճակ է ստանում, բայց անհասկանալի է մնում, թե եթե նա ավելի լավ «էկոնոմիստ» է, քան «ֆինանսիստ», ապա ինչու «հորանց» տնից բերեցին, մի քիչ «քշեցին» ու հետո հետ ուղարկեցին։
Իրականությունն այն է, որ էկոնոմիկայի նախարարությունում տեղ բացեցին, Դավթյանին հանեցին տարան «միջազգայնագետի» տեղը, որպեսզի Վաչե Գաբրիելյանին ֆինանսների նախարարի տեղը դնեն։ Իսկ դա նշանակում է, որ Կենտրոնական բանկի տիգրանսարգսյանական թիմը, որն անցել է ՀՀ պահուստային ոսկու կասկածելի էժան գնով վաճառքի, 700 միլիոն դոլարը 305 դրամով վաճառքի ու շատ այլ բանկային թոհուբոհերի միջով՝ քով-քովի է գալիս։ Հայտնի խոսք կա. ասում են ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը...
Անցնենք կադրային մյուս «ցունամիին»։ Եթե Վազգեն Խաչիկյանին հանել են այն բանի համար, որ նա միլիոնների չարաշահումներ է թույլ տվել (դատելով իշխանությունների կառավարման ոճից՝ այդ տեղեկությունները մամուլի «բերանը» հենց իրե՛նք են գցել), ապա հարցը միայն պաշտոնանկությամբ չպետք է վերջանար։ Իսկ եթե Խաչիկյանն իրոք «մեռյալ հոգիների» կառավարիչ է եղել, փող է կերել, բայց շեֆին հանդիպել ու հիշեցրել է, որ մեռյալներն իր էլեկտորատն են, իսկ փողը նա «արդարաբար»՝ «կոնվենցիան» չխախտելով է տնօրինել, ապա այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու՞ Իշխան Զաքարյանն այսքան «շուխուր» արեց։ Բայց երբ հետևում ենք Ս. Սարգսյանի կառավարման ոճին, ապա ամեն ինչ պարզ է դառնում. ՀՀԿ «ճկուն» ղեկավարը սիրում է իր «յուրայիններին» վարկաբեկել, որպեսզի նրանց հեշտ կառավարի, բացի այդ՝ հաճույք է ստանում՝ Կեվորկովի ժամանակներից մնացած «խասիաթ» է։
Դե իսկ Ներսես Երիցյանի հետ կատարվածը հիշեցնում է մի հին սովետական անեկդոտ։ Ընկերն ընկերոջը հանդիպելիս ասում է, թե այսինչին գործից հանել են, ու ավելացնում. «Նա անգրագետի ու թալանչու մեկն է»։ Այդ խոսքերից հետո լսողն ուրախանում է՝ ասելով. «Վաղուց պետք է հանեին»։«Շատ մի ուրախացի,- ավելացնում է ընկերը,- նրան հանել են, բայց առաջ են տարել»։ Հիմա Երիցյանն է։ Մարդը այնքան հեքիաթներ պատմեց, Գյումրիում ծով «քաշել» տվեց ու միջազգային բազում կենտրոններ «սարքեց» Հայաստանում, որ շատերը սկզբում զվարճանում էին, հետո «ծերուկն» անտանելի դարձավ։ Հիմա նրան փոխարենը չվաստակած հանգստի ուղարկելու՝ նախարարի պաշտոնից հանել են ու տարել ՀՀ նախագահի տնտեսական գծով գլխավոր խորհրդական նշանակել։ Այսինքն՝ հիմա նախագահականի բարձունքից է տնտեսական հեքիաթներ շաղ տրվելու բազմաչարչար հայ ժողովրդի գլխին։
Թերևս Սերժ Սարգսյանին դուր է գալիս ներսեսական նյուվասյուկիզմը և հիմա ՀՀ նախագահը դրանք կլսի ոչ թե Տիգրան Սարգսյանով միջնորդավորված, այլ ուղղակիորեն։
Իրոք որ շատ «նախաձեռնողական» է Սերժ Սարգսյանը, բայց ինչ նախաձեռնում է՝ վերջում ստացվում է «Ես կմեկնեմ Թուրքիա, եթե լինեն բաց սահմաններ կամ մենք կլինենք դրա նախաշեմին» արված խոսքին հաջորդած արդյունքների պես մի բան։
Կադրային «մատնոցֆռցնոցի»
Սերժ Սարգսյանին ակնհայտորեն հաճույք է պատճառում կադրային տեղաշարժեր անելը։ Ընդհանրապես տեսակով թույլ մարդկանց ձեռքը երբ իշխանություն է ընկնում՝ նրանք սկսում են քայլեր անել, որպեսզի ձերբազատվեն այն բարդույթներից, որոնք անընդհատ հետապնդել են իրենց։ Կադրային «ցունամին» այդ ծրագրի շրջանակներում է։
Բացի այդ, կադրային փոխատեղումների միջոցով ՀՀ քաղաքացիների աչքերին մի մեծ թոզ է փչվում, թե ահա նախագահը տեսնում է երկրի վատ վիճակն ու փորձում շտկել այն. Պլաչիդո Դոմինգոյով սկսեց ու Վազգեն Խաչիկյանով շարունակում է։
Այս ամենին կողքից հետևելով պարզապես դժվար է քմծիծաղ չտալը։ Փաստն այն է, որ ժողովրդի կյանքում կադրային «նախաձեռնողականությունից» հազիվ թե մի բան փոխվի, ինչպես որ չփոխվեց (դեռ մի բան էլ վատացավ) արտաքին քաղաքական «նախաձեռնողականության» արդյունքում։ Ճիշտ է, մի երկու օր մարդիկ կհետևեն «կադրային թամաշային», մի երկու օր «ազատ, բայց պատասխանատու» այլևս թվայնացման ճանապարհը բռնած հեռուստաընկերությունները սերիալային տրամաբանությամբ կշեփորահարեն պաշտոնյաների տեղաշարժերով սկսվող «բարեշրջումը», բայց հետո կյանքն իր հունով կշարունակվի ու տակը կմնա ոչինչ։ Իսկ առայժմ, քանի դեռ «կինոն» շարունակվում է՝ պետք է պարզապես հետևել իշխանական «բալագանին», որն անցնում է «Ոչ մի օր առանց պաշտոնանկությունների» կարգախոսի ներքո։
Այս ամենը հիշեցնում է փոթորիկ մեկ բաժակ ջրում կամ հայտնի «մատնոց ֆռցնոցի» խաղը։ Երբ Տիգրան Դավթյանին էկոնոմիկայի նախարարությունից բերում են ֆինանսների նախարարություն, հետո էլի տանում հետ՝ Տ. Դավթյանը «տարած հետ բերածի» կարգավիճակ է ստանում, բայց անհասկանալի է մնում, թե եթե նա ավելի լավ «էկոնոմիստ» է, քան «ֆինանսիստ», ապա ինչու «հորանց» տնից բերեցին, մի քիչ «քշեցին» ու հետո հետ ուղարկեցին։
Իրականությունն այն է, որ էկոնոմիկայի նախարարությունում տեղ բացեցին, Դավթյանին հանեցին տարան «միջազգայնագետի» տեղը, որպեսզի Վաչե Գաբրիելյանին ֆինանսների նախարարի տեղը դնեն։ Իսկ դա նշանակում է, որ Կենտրոնական բանկի տիգրանսարգսյանական թիմը, որն անցել է ՀՀ պահուստային ոսկու կասկածելի էժան գնով վաճառքի, 700 միլիոն դոլարը 305 դրամով վաճառքի ու շատ այլ բանկային թոհուբոհերի միջով՝ քով-քովի է գալիս։ Հայտնի խոսք կա. ասում են ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը...
Անցնենք կադրային մյուս «ցունամիին»։ Եթե Վազգեն Խաչիկյանին հանել են այն բանի համար, որ նա միլիոնների չարաշահումներ է թույլ տվել (դատելով իշխանությունների կառավարման ոճից՝ այդ տեղեկությունները մամուլի «բերանը» հենց իրե՛նք են գցել), ապա հարցը միայն պաշտոնանկությամբ չպետք է վերջանար։ Իսկ եթե Խաչիկյանն իրոք «մեռյալ հոգիների» կառավարիչ է եղել, փող է կերել, բայց շեֆին հանդիպել ու հիշեցրել է, որ մեռյալներն իր էլեկտորատն են, իսկ փողը նա «արդարաբար»՝ «կոնվենցիան» չխախտելով է տնօրինել, ապա այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու՞ Իշխան Զաքարյանն այսքան «շուխուր» արեց։ Բայց երբ հետևում ենք Ս. Սարգսյանի կառավարման ոճին, ապա ամեն ինչ պարզ է դառնում. ՀՀԿ «ճկուն» ղեկավարը սիրում է իր «յուրայիններին» վարկաբեկել, որպեսզի նրանց հեշտ կառավարի, բացի այդ՝ հաճույք է ստանում՝ Կեվորկովի ժամանակներից մնացած «խասիաթ» է։
Դե իսկ Ներսես Երիցյանի հետ կատարվածը հիշեցնում է մի հին սովետական անեկդոտ։ Ընկերն ընկերոջը հանդիպելիս ասում է, թե այսինչին գործից հանել են, ու ավելացնում. «Նա անգրագետի ու թալանչու մեկն է»։ Այդ խոսքերից հետո լսողն ուրախանում է՝ ասելով. «Վաղուց պետք է հանեին»։ «Շատ մի ուրախացի,- ավելացնում է ընկերը,- նրան հանել են, բայց առաջ են տարել»։ Հիմա Երիցյանն է։ Մարդը այնքան հեքիաթներ պատմեց, Գյումրիում ծով «քաշել» տվեց ու միջազգային բազում կենտրոններ «սարքեց» Հայաստանում, որ շատերը սկզբում զվարճանում էին, հետո «ծերուկն» անտանելի դարձավ։ Հիմա նրան փոխարենը չվաստակած հանգստի ուղարկելու՝ նախարարի պաշտոնից հանել են ու տարել ՀՀ նախագահի տնտեսական գծով գլխավոր խորհրդական նշանակել։ Այսինքն՝ հիմա նախագահականի բարձունքից է տնտեսական հեքիաթներ շաղ տրվելու բազմաչարչար հայ ժողովրդի գլխին։
Թերևս Սերժ Սարգսյանին դուր է գալիս ներսեսական նյուվասյուկիզմը և հիմա ՀՀ նախագահը դրանք կլսի ոչ թե Տիգրան Սարգսյանով միջնորդավորված, այլ ուղղակիորեն։
Իրոք որ շատ «նախաձեռնողական» է Սերժ Սարգսյանը, բայց ինչ նախաձեռնում է՝ վերջում ստացվում է «Ես կմեկնեմ Թուրքիա, եթե լինեն բաց սահմաններ կամ մենք կլինենք դրա նախաշեմին» արված խոսքին հաջորդած արդյունքների պես մի բան։
Կարեն Հակոբջանյան