Թուրքիան Ռուսաստանի հետ դեռևս համաձայնության չի հասնում S-400-ի գնի հարցում
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական հարցերով խորհրդական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ իրենք Թուրքիայի հետ համաձայնեցրել են ռուսական արտադրության «S-400» հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) մատակարարման հարցը, բայց դեռ կան նաև չլուծված հարցեր:
«Պայմանագիրը համաձայնեցվել է, սակայն ֆինանսական հարցերում դեռևս համաձայնություն չկա»,- ըստ թուրքական «Haber10» լրատվամիջոցի՝ տեղեկացրել է Կոժինը:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները, հղում անելով Կրեմլի աղբյուրներին, պնդում էին, թե ռուսական կողմը «S-400» համակարգի համար Թուրքիայից պահանջել է վճարել 500մլն դոլար:
Ավելի վաղ Թուրքիային Պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը նշել էր, որ Ս-400 հակահռթիռային համակարգի քննարկումները ավարտական փուլում են։
Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հակահռթիռային համակարգի նախագծի քննարկումները սկսվել էին 2016թ. հոկտեմբերին:

Աղբյուրը` Ermenihaber.am