Լրահոս

30.06.2017 13:28


Դատարանի խցերից մեկում բռնի ուժ է կիրառվում Գևորգ Սաֆարյանի նկատմամբ

Դատարանի խցերից մեկում բռնի ուժ է կիրառվում Գևորգ Սաֆարյանի նկատմամբ

Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում։

«Գևորգ Սաֆարյանի նկատմամբ Շենգավիթի դատարանի շենքի խցերից մեկում բռնի ուժ և հայհոյանքներ են տեղում»։ a1plus.am-ը տեղեկացնում է, որ այս տեղեկությունը նրա փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնեց դատարանին՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանին և խնդրեց Գևորգին անհապաղ բերել նիստերի դահլիճ։ Դատավորը հարցին չանդրադարձավ՝ նշելով, որ այս պահին ինքը քննարկում է պաշտպաններ ներգրավվելու հարցը։

Այս պահին պաշտպանները պահանջում են դատարանի դահլիճ բերել, թե՛ Ժիրայր Սեֆիլյանին, թե՛ Գևորգ Սաֆարյանին, թե՛ Ներսես Պողոսյանին։

Հիշեցնենք, որ անհարգալից վերաբերմունքի՝ դատավորի ներս մտնելու ժամանակ ոտքի չկանգնելու համար՝ նրանք հեռացվել են դատարանի դահլիճից։

Այս խորագրի վերջին նյութերը