Քաղաքական

30.06.2017 12:21


Նալբանդյանը չի բացառել հուլիսին Մամեդյարովի հետ հանդիպումը

Նալբանդյանը չի բացառել հուլիսին Մամեդյարովի հետ հանդիպումը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Արցախի հիմնախնդրի շուրջ ոչ մի փաստաթուղթ չի կարող ստորագրվել՝ առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության։

«Այս մասին ասվում է Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր գրասենյակում պահվող բանակցային փաստաթղթերում»,-նշել է նա։

Էդվարդ Նալբանդյանը նաև չի բացառել հուլիսին ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միկսերի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը