Ուկրաինան նախապատվություն է տալիս կապի թուրքական միջոցներին (տեսանյութ)
Ուկրաինայի ԶՈւ-ում իսրայելական և թուրքական արտադրության կապի միջոցների ձեռքբերման հարցում նախապատվությունը տվել են թուրքական Aselsan ընկերության արտադրանքին:razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է մասնագիտացված ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների ուսումնասիրության կենտրոնի» բլոգը:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը ստորագրել է փաստաթուղթ, որով Ուկրաինան նախապատվությունը տալիս է հենց թուրքական կապի միջոցներին:
2017 թվականի մայիսի 29-ից իսրայելական Elbit Systems և թուրքական Aselsan ռազմարդյունաբերական ընկերությունների կապի միջոցները համեմատական փորձարկումներ էին անցնում Ուկրաինայի զինված ուժերում:
Փորձարկումներն անցել են երեք փուլով: Առաջինում անցկացվում էին լաբորատոր ստուգումներ, երկրորդում՝ դաշտային փորձարկումներ, երրորդում արդեն ստուգվել են սարքավորումների համար արտադրող ընկերությունների տված մարտավարատեխնիկական բնութագրերը:
Ուկրաինայի ընտրության հարցում մեծ դեր կարող էր խաղալ այն հանգամանքը, որ 2017-ից սկսած՝ 5 տարի Թուրքիան պետք է ֆինանսական օգնություն տրամադրի Ուկրաինային՝ պայմանով, որ այդ միջոցներով Ուկրաինան պետք է գնի թուրքական ռազմարդյունաբերական արտադրանք:
Ուկրաինան նախապատվություն է տալիս կապի թուրքական միջոցներին (տեսանյութ)
Ուկրաինայի ԶՈւ-ում իսրայելական և թուրքական արտադրության կապի միջոցների ձեռքբերման հարցում նախապատվությունը տվել են թուրքական Aselsan ընկերության արտադրանքին: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է մասնագիտացված ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների ուսումնասիրության կենտրոնի» բլոգը: