Աշխարհ

30.06.2017 17:12


5 զարմանալի փաստ ճարպակալման մասին

5 զարմանալի փաստ ճարպակալման մասին

Աշխարհը պատել է ճարպակալման համաճարակը․ միջազգային փորձագետների տվյալներով՝ այժմ ճարպակալմամբ տառապում է երկրագնդի բնակչության շուրջ 10%-ը, որոնցից 108 միլիոնը երեխաներ են, իսկ 604 միլիոնը՝ մեծահասակներ։ 70 երկրում վերջին 35 տարվա ընթացքում ճարպակալում ունեցող մարդկանց թիվը կրկնակի աճել է․ աճի միտումը հատկապես մեծ է աղքատ և միջին եկամուտ ունեցող երկրներում։

Ուսումնասիրելով 195 երկրի բնակիչների տվյալները՝ փորձագետները հանգել են հետևյալ 5 զարմանալի եզրակացության․

Խնդիրը ֆիզիկական վարժությունների բացակայության մեջ չէ

Քաշ հավաքելու առաջնային նախապայմանը սխալ սնվելն է։

Ճարպակալումից ավելի շատ մարդ է մահանում, քան ավտովթարներից

Մեծանում է քրոնիկ շատ հիվանդությունների վտանգը։

Ճարպակալումը կյանքը ավելի շատ է կրճատում, քան ծխախոտը

Դրա հետևանքով 2015թ․ մահացել է շուրջ 4 մլն մարդ, ավելի շատ, քան Ալցհեյմերի, ահաբեկչությունների և ավտովթարների զոհերը միասին վերցրած։

Ճարպակալում ունեցող երեխաների թիվը գնալով աճում է

Ներկա դրությամբ ճարպակալմամբ տառապող մեծահասակներն ամենաշատը Եգիպտոսում են՝ 35%, իսկ երեխաները՝ ԱՄՆ-ում՝ 13%։

Մարդիկ մահանում են սննդի ավելցուկից, ոչ թե դրա պակասից

Պարզվել է, որ պատմության մեջ առաջին անգամ աշխարհում մարդկանց մեծամասնությունը մահանում է անառողջ սննդի չափից ավելի շատ օգտագործումից, քան ուտելիքի պակասությունից առաջացած սովից։

Նշենք, որ եթե այս միտումը շարունակվի, ապա 2025թ․ ճարպակալումից կտառապի տղամարդկանց 18%-ը, կանանց 21%-ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը