Աշխարհ

30.06.2017 09:26


2017թ. մայիսին Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվն աճել է 1384 տոկոսով

2017թ. մայիսին Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվն աճել է 1384 տոկոսով

Վերջին շրջանում Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը աննախադեպ աճել է: Թուրքական «Sondakika» լրատվակայքի համաձայն՝ այս մասին տեղեկացնում է Թուրքիայի զբոսաշրջության նախարարությունը:

2017թ. ապրիլին Թուրքիա ժամանող օտարերկրյա զբոսաշրջիկների ընդհանուր թիվն աճել է 18.1 տոկոսով, մայիսին՝ 16.27 տոկոսով: Մայիսին հանգստի նպատակով այս երկիր այցելած օտար երկրների քաղաքացիների թիվը կազմել է 2.89 մլն:

Իսկ ռուս զբոսաշրջիկները, ովքեր անցյալ տարի ընդհանրապես դադարել էին Թուրքիա մեկնել, ռեկորդային ակտիվություն են գրանցել: Երկարատև դադարից հետո 2017թ. մայիսին Թուրքիա է այցելել 608.472 ռուս զբոսաշրջիկ: Այդ ցուցանիշը շուրջ 1384 տոկոսով գերազանցում է ռուս-թուրքական ճգնաժամի ընթացքում Թուրքիա մեկնող ռուսների թիվը:

Մայիսին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների ամենամեծ խումբը կազմել են հենց ռուսները՝ 21.6 տոկոս: Երկրորդ տեղում գերմանացիներն են՝ 10.21 տոկոս (295.007 այցելու) ցուցանիշով: Երրորդ տեղում վրացիներն են՝ 8.15 տոկոս (235.462 այցելու) ցուցանիշով:

2017թ. հունվար-մայիս ամիսներին Թուրքիա մուտք գործած օտարազգի այցելուների ընդհանուր թիվը աճել է 5.55 տոկոսով՝ կազմելով 8.76 մլն: Այս ժամանակահատվածում ևս ամենից շատ զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստանից (10.59 տոկոս կամ 928.376 մարդ), Վրաստանից (9.99 տոկոս կամ 874.955 մարդ) և Գերմանիան (9.86 տոկոս կամ 863.572 մարդ):

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը