Կարծիք

30.06.2017 00:00


Դժվարը գիտենք...էդ մենք ենք քաշել

Դժվարը գիտենք...էդ մենք ենք քաշել

«Վերջին տարիներին հաճախ է հնչում չինացիներին վերագրվող ասացվածքը, շատերը սկսել են դա հնչեցնել, ըստ որի՝ անեծք է որևէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակ: Կարծում եմ, որ նման ժամանակներում ապրելն իսկապես դժվար է, սակայն նաև՝ հետաքրքիր»,- Կառավարության նիստում ասել է Սերժ Սարգսյանը:
Մի՛ ծիծաղեք, խանգարում եք ասելիքս ավարտեմ։
Նախ հետաքրքիր է՝ վերջին տարիներին այդ ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել, բացի Սերժ Սարգսյանի և նրա կուսակցության վերարտադրությունից (լկտի ընտրակեղծարարության «շնորհիվ»):
Երկրորդ. երբ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել ու նույն Սերժ Սարգսյանը համարվում է որպես՝ Ձախողումների սիմվոլ, ապա՝ դրա հետաքրքիրը ո՞րն է...
Դժվարը գիտենք...էդ մենք ենք քաշել...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը