Թուրքիայում վթարի հետևանքով մահացել է զինված ուժերի 2 զինծառայող
Հունիսի 28-ին Թուրքիայի հարավարևելյան Քիլիս նահանգում ավտովթարի հետևանքով մահացել է Թուրքիայի զինված ուժերի 2 զինծառայող, ևս 5 քաղաքացիական վիրավորվել է: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Վթարը եղել է Քիլիս-Էլբեյլի ավտոճանապարհի վրա: Զինծառայողներրից հետևակային սերժանտ Օմեր Չինթայը տեղում մահացել է, մյուս զինծառայողը՝ հետևակային ենթասպա Շևքեթ Ալնըդելիքը, վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ավելի ուշ մահացել է:
Նշենք, որ զինված ուժերումպատերազմական և ճգնաժամային իրավիճակներում մարտական կորուստներից զատ աճում են նաև ոչ մարտական կորուստները:
Վերջին շրջանում Թուրքիայի ուժային կառույցներում կորուստների թիվը աճել է, ինչը մեծ մասամբ պայմանավորված է թուրք-քրդական բախումների հետ:
Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների միջև բախումները վերսկսվել են 2015-ի ամռանից: 2 տարի տևող բախումների հետևանքով երկու կողմերն էլ ունեն բազմաթիվ նյութական և մարդկային կորուստներ: