Աշխարհ

29.06.2017 15:19


Գերմանիան չի ցանկանում, որ Էրդողանն իր տարածքում միջոցառում անցկացնի

Գերմանիան չի ցանկանում, որ Էրդողանն իր տարածքում միջոցառում անցկացնի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես դիմել է Գերմանիայի իշխանություններին՝ տեղեկացնելով Համբուրգ այցի ընթացքում միջոցառում անցկացնելու ցանկության մասին:

Էրդողանը մեկնելու է Գերմանիա՝ մասնակցելու Համբուրգում
հուլիսի 7-ից 8-ը կայանալիք G20-ի գագաթնաժողովին:

Թուրքական «Diken» լրատվական կայքը, հղում անելով գերմանական «DW» թերթին, տեղեկացնում է, որ պաշտոնական գրության մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Սիգմուր Գաբրիելը:

«Երեկ Թուրքիայի նախագահից պաշտոնական դիմում ենք ստացել, որտեղ նա ցանկություն է հայտնել G20-ի գագաթնաժողովի շրջանականերում հանդիպել իր քաղաքացիների հետ»:

Նշվում է, որ Գերմանիան չի ցանցկանում, որ Էրդողանը որևէ միջացառում կազմակերպի:

Նման միջացառման անցկացմանը դեմ է արտահայտվել նաև Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու Մարտին Շուլցը: Նա ընդգծել է, որ այն քաղաքական գործիչները որոնք, իրենց երկրներում ոտնահարում են եվրոպական արժեքները, չեն կարող Գերմանիայում կազմակերպել միջոցառումներ, որտեղ սադրիչ ելույթներ կունենան:

«Չեմ ցանկանում, որ նախագահ Էրդողանը, որը Թուրքիայում ընդդիմադիրներին և լրագրողներին բանտ է նետում, Գերմանիայում միջոցառում կազմակերպի»:

Շուլցն ընգծել է միջոցառման մերժման պատճառի հստակեցման անհրաժեշտությունը: «Այս հարցում կարևորը կետն այն է, որ Էրդողանն իր երկրի ներքին խնդիրները չտեղափոխի Գերմանիա»:

Հիշեցնենք, որ գարնանը Գերմանիան և մի շարք եվրոպական երկրներ թուրք պաշտոնյաներին արգելել էին իրենց տարածքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի անցկացնել ու ելույթներ ունենալ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը