Կարծիք

29.06.2017 13:37


Հայաստանից ապօրինի արտահոսել է տարեկան $983.000.000

Հայաստանից ապօրինի արտահոսել է տարեկան $983.000.000

Համաձայն զարգացող երկրներից կապիտալի ապօրինի արտահոսքի մասին ուսումնասիրություններով զբաղվող Global Financial Integrity ամերիկյան կազմակերպության զեկույցի՝ 2004 թ․-ից սկսած Հայաստանից ապօրինի արտահոսել է տարեկան $983.000.000: Ընդ որում, նշվում է, որ արտահոսքը տարեցտարի աճել է՝ 2013-ին հասնելով $1.300.000.000-ի։ Իսկ դուք, կառավարություն ջան, հարցնում եք, թե ինչ եմ արել ե՛ս Արցախի համար։ Եսիմ… ձեր հնարավորությունները չունեմ…

Օրինակ, եթե Արցախին սպառազինություն է պետք, ապա միայն 2013-ին Հայաստանից ապօրինի դուրս բերված միջոցներով հայկական զինված ուժերը կհամալրվեին 650 հատ ժամանակակից T-90 տանկերով (հիշեցնեմ, որ երբ Ադրբեջանը սրանցից 100 հատ առավ, բոլորը սկսեցին խոսել տարածաշրջանում ուժային բալանսի անթույլատրելի խախտման մասին)։ Հիշեցնեմ, որ ապրիլյան պատերազմից հետո առաջնագծի տեխնիկական համալրումը, որը բացառեց մեզ այդքան տանջած դիվերսիոն ներթափանցումները, արժեցավ մոտ $10.000.000: Ընդհանրապես, այդ գումարը այնքան է, որ տնտեսության մեջ տարեկան այդքան արդյունավետ ներդրումը Հայաստանին Վրաստանից կրկնապատիկ ավելի թռիչքային զարգացման պայմաններ կստեղծեր, էլ չեմ ասում, որ կփակվեր Հայաստանի ամբողջ արտաքին պարտքը։

Իսկ մենք դեռ խոսում ենք փոխնախարարների ջիպերի ու դղյակների՝ այսբերգի ամենաերևացող հատվածի մասին ու մտածում ենք՝ ի՞նչ ենք արել մենք Արցախի համար։ Ու ով էլ 1000 դրամ չմուծեց զոհված զինծառայողների համար, դավաճան է։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը