Ռուսաստանի օդուժը և ՀՕՊ զորքերը զորավարժություն են անցկացնում
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում բանակի ռազմաօդային ուժերի 4-րդ բանակի ավիացիայի և հարավային ռազմական շրջանի ՀՕՊ ստորաբաժանումների հետ համատեղ սկսվել է թռիչքային-մարտավարական պատրաստության զորավարժություն:razm.info-ն գրում է, որ այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքների ընթացքում օդաչուները Սու-25 և Սու-24Մ ինքնաթիռներով խոցել են պայմանական հակառակորդի դեսանտային նավերը։
Հարվածային և բեռնատար ուղղաթիռների օդաչուները հրթիռային և հրանոթային զինատեսակներով խոցել են պայմանական հակառակորդի ուղղաթիռները, զրահատեխնիկան։
Դրանից բացի, չկառավարվող ավիացիոն հրթիռներով օդաչուները խոցել են պայմանական հակառակորդի օբյեկտները, ոչնչացվել կենդանի ուժը։
Թռիչքներին ներգրավվել է 10 միավոր Մի-28Ն «Գիշերային որսորդ», Մի-35, Կա-52 «Ալիգատոր» և Մի-8ԱՄՏՇ «Տերմինատոր» ուղղաթիռ։
Ռուսաստանի օդուժը և ՀՕՊ զորքերը զորավարժություն են անցկացնում
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում բանակի ռազմաօդային ուժերի 4-րդ բանակի ավիացիայի և հարավային ռազմական շրջանի ՀՕՊ ստորաբաժանումների հետ համատեղ սկսվել է թռիչքային-մարտավարական պատրաստության զորավարժություն: razm.info-ն գրում է, որ այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։