Աշխարհ

29.06.2017 11:11


Մոսուլի հին քաղաքի 70 տոկոսը ազատագրված է

Մոսուլի հին քաղաքի 70 տոկոսը ազատագրված է

Մոսուլի հին քաղաքի 70 տոկոսը ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից։ razm.info-ն գրում է, որ այս մասին հայտարարել է Իրաքի ոստիկանական ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Շաքեր Ջավդաթը։

Հրամանատարի խոսքով՝ ոստիկանական ուժերը այժմ առաջ են շարժվում Բաբ ալ-Թոուբ, Սերջխանա, Բաբ Ջադիդ, Բաբ Լակաշ շրջանների ուղղությամբ։

Առաջխաղացման ընթացքում ոստիկանական ուժերը արդեն սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 63 զինյալի։ Սպանվածների թվում է նաև ԻՊ այսպես կոչված «ռազմական ոստիկանության ծառայության հրամանատար» Ահմեդ ալ-Ջուբորին։

Ոստիկանական ուժերը ոչնչացրել են նաև 54 պայթուցիկ սարք։

Ավելի վաղ Իրաքի բանակի հակաահաբեկչական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աբդուլ Ղանի ալ-Ասադին հայտարարել էր, որ Մոսուլ քաղաքը ազատագրելու գործողությունները կավարտվեն մոտ օրերս։

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը