Չիլին 11 մետրանոցներով դուրս եկավ Կոնֆեդերացիաների Գավաթի եզրափակիչ (տեսանյութ)
Չիլիի հավաքականը դուրս է եկել Կոնֆեդերացիաների Գավաթի եզրափակիչ: Կիսաեզրափակչում չիլիացիները հաղթահարել են Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի արգելքը:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է առանց դարպասի գրավման: Լրացուցիչ երկու խաղակեսերում թիմերին նույնպես չի հաջողվել գոլի հեղինակ դառնալ: Վերջին րոպեներին չիլիացիները շատ մոտ էին հաշվի մեջ առաջ անցնելուն. Վիդալի հուժկու հարվածից հետո գնդակը դիպել է ուղղահայաց դարպասաձողին, իսկ անդրադարձից հետո Ռոդրիգեսը հարվածել է հորիզոնական դարպասաձողին:
Հետխաղյա 11 մետրանոցներով ավելի դիպուկ էր Ամերիկայի գավաթակիրը` 3:0: Կլաուդիո Բրավոն հետ է մղել պորտուգալացիների բոլոր երեք հարվածները:
Հիշեցնենք, որ եզրափակչի մյուս ուղեգրի համար կհանդիպեն Գերմանիան և Մեքսիկան:

Աղբյուրը՝ armsport.am