Էմոցիաները մի կողմ: -Իշխանությունը չի կարողանում կազմակերպել Սասնա Ծռերի դատական պրոցեսը և ստիպված է բռնություն կիրառել հենց դատարանի դահլիճում` բոլորի ներկայությամբ: Այսինքն, դատարանի դահլիճը վերածվել է ցուցադրական հաշվեհարդարի վայրի: -Չի կարողանում պատշաճ վերաբերմունք պահպանել պաշտպանների հանդեպ, որոնց վերաբերվում է որպես ամբաստանյալների կողմնակիցների, այլ ոչ թե որպես դատական պրոցեսի անհրաժեշտ և լեգիտիմ կողմի: Այսինքն, պետությունը ոչ թե անաչառ դատող կողմ է, այլ վերածվել է կոնֆլիկտի կողմի: -Իշխանությունը չի կարողանում ձևավորել իր համար նպաստավոր հանրային կարծիք, չնայած տիրապետում է բոլոր լծակներին: Այսինքն, պետական պրոպագանդան կրախի է մատնվել: -Քաղաքական ընդդիմություն, որի միջոցով հնարավոր լիներ մանիպուլյացիաների ենթարկել հանրային կարծիքը, այլևս Յոխ` չկա: -Պետական ֆունկցիոներները կաշկանդված են այս գործով և յուրաքանյուրը մտահոգված է իր վաղվա օրով և չի ցանկանում իր վրա վերցնել բացասական հանրային վերաբերմունքը: Դա նշանակում է, որ վստահ չեն իշխող կլանի երկարակեցության հարցում: -Ամենակարևորը, չի հաջողվում վախի մթնոլորտ ձևավորել: Այսինքն, ռեպրեսիվ մեքենան արժեզրկվել և իմաստազրկվել է, իսկ այլ գործիք իշխող խմբավորումն այլևս չունի:
Ռեպրեսիվ մեքենան արժեզրկվել և իմաստազրկվել է
Էմոցիաները մի կողմ:
-Իշխանությունը չի կարողանում կազմակերպել Սասնա Ծռերի դատական պրոցեսը և ստիպված է բռնություն կիրառել հենց դատարանի դահլիճում` բոլորի ներկայությամբ: Այսինքն, դատարանի դահլիճը վերածվել է ցուցադրական հաշվեհարդարի վայրի:
-Չի կարողանում պատշաճ վերաբերմունք պահպանել պաշտպանների հանդեպ, որոնց վերաբերվում է որպես ամբաստանյալների կողմնակիցների, այլ ոչ թե որպես դատական պրոցեսի անհրաժեշտ և լեգիտիմ կողմի: Այսինքն, պետությունը ոչ թե անաչառ դատող կողմ է, այլ վերածվել է կոնֆլիկտի կողմի:
-Իշխանությունը չի կարողանում ձևավորել իր համար նպաստավոր հանրային կարծիք, չնայած տիրապետում է բոլոր լծակներին: Այսինքն, պետական պրոպագանդան կրախի է մատնվել:
-Քաղաքական ընդդիմություն, որի միջոցով հնարավոր լիներ մանիպուլյացիաների ենթարկել հանրային կարծիքը, այլևս Յոխ` չկա:
-Պետական ֆունկցիոներները կաշկանդված են այս գործով և յուրաքանյուրը մտահոգված է իր վաղվա օրով և չի ցանկանում իր վրա վերցնել բացասական հանրային վերաբերմունքը: Դա նշանակում է, որ վստահ չեն իշխող կլանի երկարակեցության հարցում:
-Ամենակարևորը, չի հաջողվում վախի մթնոլորտ ձևավորել: Այսինքն, ռեպրեսիվ մեքենան արժեզրկվել և իմաստազրկվել է, իսկ այլ գործիք իշխող խմբավորումն այլևս չունի:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից