Կարծիք

28.06.2017 22:39


Բա որ հավերժությունն այդքան նախընտրելի է, դո՞ւք ինչու չեք գնում

Բա որ հավերժությունն այդքան նախընտրելի է, դո՞ւք ինչու չեք գնում

«Նրանք 21-րդ դարի Վարդան Մամիկոնյաններն են. նրանք հաղթեցին մարտում: Ձեր զավակները հաղթել են մահին ու գնացել դեպի հավերժություն»,-ընդգծել է պարոն Է Շարմազանովը՝ դիմելով ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներին։

Դուք գնացեք Մոնակո ու Մոնտե Կառլո, տռճիկ տվեք քեֆ-հարսանիքներում, իսկ նրանց ուղարկեք առաջնագիծ՝ զոհվելու։ Հետո էլ թշվառության ու վշտի բեռի տակ կքած ծնողին մխիթարեք, որ նրանց զավակները «գնացել են դեպի հավերժություն»։ Բա որ հավերժությունն այդքան նախընտրելի է, դո՞ւք ինչու չեք գնում, թե՞ անկապ, անհեթեթ ճառեր ասելն ավելի անվտանգ է․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը