Աշխարհ

28.06.2017 14:39


Քահանան սփիները «սատանայի ծնունդ» է անվանել

Քահանան սփիները «սատանայի ծնունդ» է անվանել

Պարագվայում հայտնի կաթոլիկ քահանա Խուան Մարիանո Ավալոսը աշխարհում վերջին շրջանում չափազանց տարածված խաղալիքը՝ սփիները, անվանել է «սատանայի ծնունդ»։ Նա կոչ է արել ոչ մի դեպքում թույլ չտալ երեխաներին խաղալ դրանցով։

Քահանան նաև հայտարարել է, որ բթով և միջնամատով սեղմելով խաղալիքը՝ երեխաները մյուս մատներով «այծ» կամ «սատանայի պոզեր» են ցույց տալիս։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Իսկ եթե սփիները բռնում են բթով և ցուցամատով, ապա մնացած մատները 666 թվի պատկերով տեսք են ստանում, որը սատանայի ևս մեկ խորհրդանիշն է։

Համացանցի օգտատերերը, սակայն, հոգևորականի սոցցանցի էջը հեղեղել են ծաղրական մեկնաբանություններով։

«Սուրճ խմելիս բաժակը զգույշ բռնեք, որպեսզի այն սատանան չտանի»,-գրել է նրանցից մեկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը