Աշխարհ

28.06.2017 14:11


Թուրքիան դասվել է անազատ ինտերնետ ունեցող երկրների շարքին

Թուրքիան դասվել է անազատ ինտերնետ ունեցող երկրների շարքին

Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպության կազմած զեկույցի համաձայն՝ Թուրքիան ինտերնետի ազատության առումով հետընթաց է ապրում:

Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվակայքի տեղեկացմամբ՝ կազմակերպության կողմից հրապարակված ծավալուն զեկույցում բազմակողմանիորեն քննարկվել է ողջ աշխարհում ինտերնետի ազատության հարցը:

Ինտերնետի ազատության վիճակը գնահատվել է 100 բալանոց սանդղակով: Ըստ այդմ, Թուրքիան ստացել է 61 միավոր: Այսպիսով, նախորդ տարվա զեկույցի համեմատ՝ այս երկիրը 3 միավոր է կորցրել:

2015թ. Թուրքիան ինտերնետի ազատության տեսակետից դասվել էր «մասամբ ազատ» երկրների շարքում, իսկ 2016թ. արդեն ներառվել է «անազատ» երկրների խմբում: Այս խմբում են ընդգրկվել նաև Եգիպտոսը, Գամբիան, Մյանմարը, Իրանը, Չինաստանը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը