Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտին, ում այդ պաշտոնից հեռացնելու համար այժմ Վեհաժողովում ստորագրություններ են հավաքվում, այսօր առավոտյան հեռացրել են Եվրոպայի ժողովրդական կուսակցություն (ԵԺԿ) քաղաքական խմբից: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առավոտյան թեժ քննարկումներ և բարդ քվեարկություններ են տեղի ունեցել:
Նախ քվեարկության է դրվել հարցը, թե կարո՞ղ է արդյոք Ագրամունտին ԵԺԿ խմբից հեռացնելու հարցը դրվել քվեարկության, ապա արդեն 30 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Պեդրո Ագրամունտը հեռացվել է Վեհաժողովում ամենամեծ՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության պատգամավորական խմբից: Բոլոր նրանք, ովքեր դեմ են եղել Ագրամունտի հեռացմանը, խնդրել են իրենց անունները հիշատակել արձանագրության մեջ՝ նշումով, որ իրենք հրաժարվել են մասնակցել քվեարկությանը:
Վեհաժողովում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ գարնանային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց նախագահ Պեդրո Ագրամունտին՝ զրկելով նրան կառույցի անունից բանակցություններ վարելու, պաշտոնական այցելություններ կատարելու կամ հայտարարություններով հանդես գալու իրավունքից:
Վեհաժողովի պատգամավորների զայրույթի պատճառը մարտին Ագրամունտի այցն էր Սիրիա և նրա հանդիպումն այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հետ։ Արդեն ապրիլին Ագրամունտին անվստահություն հայտնեցին, սակայն քանի որ ԵԽԽՎ կանոնակարգն ընտրված պաշտոնյաների ազատման մեխանիզմներ չի ներառում, իսկ Ագրամունտը հրաժարական չի ներկայացնում, նա շարունակում է պաշտոնավարել:
Հայաստանում շատ քաղաքական գործիչներ Ագրամունտին ադրբեջանամետ են համարում և մեղադրում հակահայկական պահվածքի մեջ: Երևանում նրա հրաժարականի պահանջով անգամ բողոքի ցույց եղավ, իսկ միջազգային մամուլն էլ գրում էր նրա և Ադրբեջանի ղեկավարների միջև սերտ կապերի մասին։
Ագրամունտին հեռացրել են ԵԺԿ քաղաքական խմբից