Կարծիք

28.06.2017 13:02


Սեփականության իրավունքը հերթական անգամ կոտնահարվի

Սեփականության իրավունքը հերթական անգամ կոտնահարվի

Նոր լրատվությամբ կարդում էի հերթական որոշման մասին. հիմա էլ Հայաստանը լքած մեր քաղաքաղիների հողերը հարկադիր կվաճառվեն: Այսինքն, տնտեսության զարգացման 3 հիմնական նախապայմաններից (գոնե իմ համոզմամբ) մեկը՝ սեփականության իրավունքը, հերթական անգամ կոտնահարվի: Ամենահետաքրքիրը ոչ թե այն է, որ կվաճառվի, որովհետև տվյալ հողերի սեփականատերերը չեն մուծել գույքահարկ, պետության առաջ ստանձնած պարտավորությունները չեն կատարել, այլ որովհետև լքել են Հայաստանը: Հիմա ի՞նչ եք կարծում, այս որոշումը նպաստելո՞ւ է մեր տնտեսության զարգացմանը, թե՞ որպես ոչ վստահելի պետություն, որտեղ պարբերաբար սեփականության իրավունքը ոտնահարվում է, գործարարներին հերթական ազդակ է հղելու ներդրումներ չանել: Կայացրե՛ք անկախ դատական իշխանություն, ապահովե՛ք սեփականության անձեռնմխելիությունը և գործուն քայլեր արեք ամեն տարվա կտրվածքով «էժան փողի» ներհոսք ապահովելու համար (ի դեպ, աղբյուրը կարող է լինել նաև պետական բյուջեն) և կունենանք որակապես այլ Հայաստան....

Գնել Ղլեչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը