Լրահոս

28.06.2017 11:36


Լարված իրավիճակ դատարանում. Սասնա ծռերին ուժով հեռացնում են (տեսանյութ)

Լարված իրավիճակ դատարանում. Սասնա ծռերին ուժով հեռացնում են (տեսանյութ)

Մինչ Սասնա ծռերի դատական նիստի մեկնարկը, միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների և Սասնա ծռերի գործով ամբաստանյալների միջև։

Ոստիկանները դահլիճից ուժի գործադրմամբ հեռացրին Սմբատ Բարսեղյանին, այնուհետ՝ Արեգ Կյուրեղյանին, Սեդրակ Նազարյանին։ Այս պահին բոլոր ամբաստանյալները ցանկանում են հեռանալ, բայց ինչն է պատճառը՝ պարզ չէ. ապակիներից այս կողմ չի լսվում, թե ինչ է կատարվում, միայն երևում է, որ ամբաստանյալները բղավում են. հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը դատարանից։

Այս պահին լարված իրավիճակ է նաև հարազատների շրջանում։

Նշենք, որ նիստը հետաձգվել է․ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 12-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը