Աշխարհ

28.06.2017 10:49


Հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրը Պուտինը ներկայացրել է Պետդումայի վավերացման

Հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրը Պուտինը ներկայացրել է Պետդումայի վավերացման

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը ներկայացրել է Պետդումայի վավերացման: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Պետդումայի պաշտոնական կայքը:

Նախորդ տարվա նոյեմբերի 30-ին 5 տարի ժամկետով կնքված համաձայնագրով զորախումբը ստեղծվում է Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով: Այն պետք է ի զորու լինի համարժեք արձագանքել զինված ագրեսիային:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը