Վենեսուելայի Գերագույն դատարանի շենքը հարձակման է ենթարկվել ուղղաթռից (տեսանյութ)
Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Էռնեստո Բիլեգասը հայտարարել է, որ հունիսի 27-ի երեկոյան մի տղամարդ ուղղաթիռ է առևանգել և գրոհել Գերագույն դատարանի շենքը։ Ականատեսները սոցիալական ցանցերում լուսանկարներ են հրապարակել, որոնցում երևում է, որ ուղղաթռում պաստառ է ամրացված՝ «350. Ազատություն» գրառմամբ։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ամենայն հավանականությամբ խոսքը Վենեսուելայի Սահմանադրության 350-րդ հոդվածի մասին է, որում ամրագրված է քաղաքացիների կողմից երկրի իշխանություններին չճանաչելու հնարավորությունը, եթե այն խախտել է ժողովրդավարական արժեքները, սկզբունքները և երաշխիքները, ինչպես նաև՝ մարդու իրավունքները։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարել է․ «Օդաչուներից մեկն ավելի վաղ եղել է Միգել Ռոդրիգես Տորեսի օդաչուն, նախկին նախարարի, ով ԿՀՎ-ի հետ կապի մեջ է։ Ուղղաթռից երկու նռնակ է նետվել, որոնցից մեկը չի պայթել։ Այս ակցիան կարող էր հարյուրավոր վիրավորների հանգեցնել»։
Գերագույն դատարանի վրա հարձակումը կազմակերպած ոստիկանության սպա Օսկար Պերեսը Instagram-ում տեսաուղերձ է տեղադրել, որում պահանջել է երկրի նախագահի հրաժարականը։ «Նախագահ Նիկոլաս Մադուրո՛, մենք պահանջում ենք, որ դու անհապաղ հրաժարական տաս՝ նախարարների հետ, և նշանակես համապետական ընտրություններ»,-հայտարարել է նա։
Սույն թվականի ապրիլի սկզբից Վենեսուելայում չեն դադարում բողոքի ակցիաները․ պատճառը Գերագույն դատարանի որոշումն է, որով խիստ սահմանափակվում են ընդդիմադիր Ազգային ասամբլեայի լիազորությունները։

7or.am