Թուրքիան նախատեսում է զինուժի համար գնել 36 միավոր «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռ
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը մտադրվում է TAI ընկերությունից Թուրքիայի զինուժի համար պատվիրել 36 միավոր «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռ: razm.info-ն գրում է, որ նման մտադրություն հայտնում են նաև Թուրքիայի իշխանությունները: Այս մասին հայտնում է ամերիկյան մասնագիտացված Defense News պարբերականի կայքը՝ հղում անելով Թուրքիայի ռազմական աղբյուրներին:
Ռազմական աղբյուրը հայտնել է, որ Թուրքիայի կառավարությունը առաջիկայում նախատեսում է գնել 12 միավոր «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռ ցամաքային զորքերի համար, հետագայում օպցիոնով ևս 12 միավոր: Բացի այդ, պաշտոնական Անկարան նախատեսում է սկզբնական փուլում գնել 6 միավոր «Հյուրքուշ» ինքնաթիռ ժանդարմերիայի համար՝ հետագայում ևս 6 միավոր գնելու նպատակադրությամբ:
«Հյուրքուշ» ինքաթիռները գնելու գործընթացը պետք է վավերացնի Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ), որն էլ հիմնականում զբաղվում է երկրի ռազմարդյունաբերության հարցերով և ռազմական գնումներով:
Ռազմական աղբյուրը նշել է, որ Թուրքայի քաղաքական վերնախավում «Հյուրքուշ» ինքնաթիռի ծրագիրը աջակցելու որոշում կա, բացի այդ ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիան նման ինքնաթիռների կարիքն ունի:
Նշենք, որ հունիսի 19-ին «Հյուրքուշ» ինքնաթիռը առաջին արտասահմանյան ցուցադրական թռիչքն է իրականացրել Փարիզում անցկացվող 52-րդ միջազգային ավիացուցահանդեսում: Ապրիլի այս ինքնաթիռից փորձնական կրակել են թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության «Մըզրաք-Ու» հակատանկային, լազերային ուղղորդմամբ հրթիռներով:
2016-ին TAİ ընկերությունը սկսել էր «Հյուրքուշ» ինքնաթիռի միջազգային թեստավորման փուլը՝ արտասահմանում վաճառքի թույլտվություն ստանալու համար: Մասնավորապես խոսքը «Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության» (EASA) ինքնաթիռների CS-23 քաղաքացիական արտոնագրման փուլի մասին էր:
«Հյուրքուշն» իր առաջին թռիչքն իրականացրել է 2013-ի օգոստոսին: Եթե նախկինում նախատեսվում էր ստանալ 2018 թ., ապա ներկայում այդ ժամկետը հետաձգվել է առնվազն մինչև 2020 թ.:

«Հյուրքուշ» ինքնաթիռի մարտավարատեխնիկական բնութագրերը՝