Աշխարհ

27.06.2017 22:20


Կատարի ճգնաժամը նոր էջ կբացի թուրք-կատարական հարաբերություններում

Կատարի ճգնաժամը նոր էջ կբացի թուրք-կատարական հարաբերություններում

Կատարում, Սաուդիան Արաբիայում, Քուվեյթում և Իրաքում բնակվող Շամմար աշիրեթի կատարյան հատվածի առաջնորդ շեյխ Նավաֆ Համուդ Ալմաղամեսը կարծում է, որ Թուրքիան դառնալու է Կատարի ամենամոտ բարեկամ երկիրը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Hurriyet» թերթը, Շամմար աշիրեթի առաջնորդը համոզված է, որ Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը նոր էջ է բացելու թուրք-կատարական հարաբերություններում:

Պատմական ակնարկ անելով՝ շեյխը նշել է, որ իրենք ցեղախմբի պատմության մեջ երբեք չեն դավաճանել թուրքերին:

Ըստ շեյխի` Ծոցի երկրների կողմից Կատարը շրջափակելու որոշումը նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում:

«Կատարը արդեն գիտի, թե ովքեր են իր կողքին, իսկ ովքեր՝ իր դեմ: Այժմ Կատարը ստիպված է նոր ճանապարհ ընտրել և այդ ճանապարհին Թուրքիան այն երկրին է, որի հետ ամենասերտ հարաբերությունները կկառուցի»:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը