Լիտվայում մտածում են կինոթատրոններում ռուսական ֆիլմերի ցուցադրությունն արգելելու մասին
Լիտվայումհնարավոր է` արգելեն ռուսական ֆիլմերի ցուցադրությունը կինոթատրոններում։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։ Սեյմի մամուլի ծառայությունից փոխանցել են, որ խորհրդարանի որոշ պատգամավորներ դիմել են Լիտվայի վարչապետին և Մշակույթի նախարարին՝ առաջարկելով զբաղվել «թշնամական քարոզչության» աստիճանի հստակեցմամբ և Լիտվայի կինոկենտրոնի փոխարեն Ռադիոյի և հեռուստաընկերության պետական հանձնաժողովի փորձագետներին իրավունք տալ թույլատրելու ռուսական արտադրության ֆիմերի ցուցադրությունը։
Պատգամավորները կարծում են, որ հանձնաժողովն ավելի արհեստավարժ կերպով կարող է գնահատել ռուսական ֆիլմերը։ Այդ գործառույթը ստանձնելով այն կարող է նաև պատժամիջոցներ կիրառելու իրավունք ձեռք բերել, ինչպիսիք են ֆիլմի ցուցադրության արգելումը, «քարոզչություն» կամ «ապատեղեկատվություն» պարունակող ֆիլմերի համար տուգանքներ սահմանելը։
Լիտվայում մտածում են կինոթատրոններում ռուսական ֆիլմերի ցուցադրությունն արգելելու մասին
Լիտվայում հնարավոր է` արգելեն ռուսական ֆիլմերի ցուցադրությունը կինոթատրոններում։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։ Սեյմի մամուլի ծառայությունից փոխանցել են, որ խորհրդարանի որոշ պատգամավորներ դիմել են Լիտվայի վարչապետին և Մշակույթի նախարարին՝ առաջարկելով զբաղվել «թշնամական քարոզչության» աստիճանի հստակեցմամբ և Լիտվայի կինոկենտրոնի փոխարեն Ռադիոյի և հեռուստաընկերության պետական հանձնաժողովի փորձագետներին իրավունք տալ թույլատրելու ռուսական արտադրության ֆիմերի ցուցադրությունը։

7or.am