Աշխարհ

27.06.2017 15:05


Սիրիայի իշխանություններն արձագանքել են քիմհարձակման մասին Սպիտակ տան մեղադրանքին

Սիրիայի իշխանություններն արձագանքել են քիմհարձակման մասին Սպիտակ տան մեղադրանքին

Սիրիայի ազգային հաշտության նախարար Ալի Հայդարը հերքել է Սպիտակ տան պնդումը, թե այդ երկրի իշխանությունները նոր քիմիական հարձակում են նախապատրաստում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Նախարարի խոսքով՝ սիրիական իշխանությունները երբեք նման զենք չեն կիրառել, իսկ «Սպիտակ տան հայտարարությունն ազդարարում է դիվանագիտական մրցապայքարի մասին, որն ընթանալու է ՄԱԿ-ում՝ ընդդեմ Սիրիայի»։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնը հայտարարել էր, թե Սիրիայի իշխանությունները քիմիական հարձակում են նախապատրաստում ընդդեմ քաղաքացիական բնակչության և պաշտոնական Դամասկոսին սպառնացել էր՝ նախագահ Բաշար Ասադը «բարձր գին» կվճարի նման զարգացման դեպքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը