Աշխարհ

27.06.2017 14:12


Էրդողանի թիկնապահները մեկ օրում 29000 դոլարի քաղցրավենիք են պատվիրել (լուսանկար)

Էրդողանի թիկնապահները մեկ օրում 29000 դոլարի քաղցրավենիք են պատվիրել (լուսանկար)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները պատվիրել են 99 692 թուրքական լիրայի (մոտ 28520 ԱՄՆ դոլար) քաղցրավենիք:

Թուրքական «Aktifhaber» լրատվական կայքը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին կատարված պատվերի գումարը 71 անգամ գերազանցում է Թուրքայում նվազագույն աշխատավարձը: Այն Թուրքիայում կազմում է 1404 լիրա (մոտ 402 ԱՄՆ դոլար):

Համացանցում հայտնվել է քաղցրավենիքի խանութի կողմից տրամադրած կտրոնը, որի վրա որպես պատվիրատու նշված է Թուրքիայի նախագահականը: Էրդողանի թիկնապահների մեկանգամյա պատվերի ամենաէժան շոկոլադի արժեքը 300 լիրա է եղել, իսկ պատվերի ընդհանուր գումարը 99692 լիրա 10 քուրուշ (մոտ 28520 ԱՄՆ դոլար):

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը