Լրահոս

21.01.2010 13:53

Է. Շարմազանով. «Էրդողանը ճիշտ կանի մութ սենյակում կատու չփնտրի այն դեպքում, երբ այդ կատուն իր ուսերին է»

Է. Շարմազանով. «Էրդողանը ճիշտ կանի մութ սենյակում կատու չփնտրի այն դեպքում, երբ այդ կատուն իր ուսերին է»

-Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը ցինիզմի և անհեթեթության ժանրից է,- մեկնաբանելով Թուրքիայի վարաչապետ Էրդողանի այն հայտարությունը, թե ՀՀ սահմանադրական դատարանի որոշման բառերի, նախադասությունների արանքում թաքնված մոտեցումներ կան, և անհրաժեշտ է, որ Երևանն ուղղումներ կատարի այդ որոշման մեջ՝ «7օր»-ին ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

-Թուրքիան լավ կանի՝ իրականացնի միջազգային իր պարատավորությունները, որոնք ստանձնել է հոտեմբերի 10-ին, այլ ոչ թե մեղքը բարդի այս կամ այն ուժի, այդ թվում նաև ՀՀ-ի վրա։ ՀՀ սահմանադրական դատարանը  պարտադիր է մեզ համար, և ՀՀ ՍԴ վճիռը հոկտեմբերի 10-ին հնչած՝ նախագահ Սարգսյանի քաղաքական ելույթի իրավական ձևակերպումն է։ Եթե Թուրքիան համամիտ չէր հայկական կողմի դիրքորոշումներին, ապա հոկտեմբերի 10-ի արձանագրությունների ստորագրումից առաջ է նախագահը հստակ ելույթ ունեցել, և Թուրքիան կարող էր չստորագրել։ Ավելին, Էրդողանը ճիշտ կանի մութ սենյակում կատու չփնտրի այն դեպքում, երբ այդ կատուն իր ուսերին է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։