Լրահոս

18.12.2010 12:39


«Wikileaks». «Սուդանի նախագահը 9 մլրդ է գողացել»

Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրին կասկածում են  երկրի բյուջեից 9 մլրդ. գողանալու մեջ, ինչը նա իբր թե փոխանցել է արտասահմանյան բանկերի՝ իր վերահսկողության տակ գտնվող հաշվեհամարներին։ Այս մասին պնդում է «Wikileaks»-ի հրապարակած հերթական դիվանագիտական փաստաթղթերից մեկը։

Այդ փաստաթուղթը կազմող ամերիկացի դիվանագետը մեջբերում է Միջազգային դատարանի գլխավոր դատախազի խոսքերը, ով նշել է, թե մոտավորապես այդ չափի գումար գտնվում է Լոնդոնի բանկերում։

«Wikileaks»-ի հրապարակած փաստաթուղթը վերատպվել է բրիտանական «Guardian» թերթում։

Այդ տեղեկությունը Սուդանի իշխանությունները պաշտոնապես հերքել են։

Այս խորագրի վերջին նյութերը