Աշխարհ

27.06.2017 11:24


Մոսուլն ամբողջությամբ կազատագրվի մոտ օրերս. Իրաքի բանակի հրամանատար

Մոսուլն ամբողջությամբ կազատագրվի մոտ օրերս. Իրաքի բանակի հրամանատար

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքը ազատագրելու գործողությունները կավարտվեն մոտ օրերս։ Այս մասին հայտարարել է Իրաքի բանակի հակաահաբեկչական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աբդուլ Ղանի ալ-Ասադին։ razm.info-ն գրում է, որ փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը։

Ըստ հրամանատարի՝ Մոսուլում շատ քիչ թվով ԻՊ զինյալներ են մնացել, որոնք հիմնականում կենտրոնացած են հին քաղաքում։ Զինյալների վերահսկողության տակ 2 քառակուսի կմ-ից քիչ տարածք է մնացել։

«Ռազմական տեսանկյունից ԻՊ-ն էլ չկա։ Նրանք կորցրել են մարտական ոգին և հավասարակշռությունը։ Մենք կոչ ենք անում նրանց հանձնվել կամ պարտվել»,-հայտարարել է Ասադին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՊ զինյալները պայթեցրել էին Մոսուլ քաղաքի գլխավոր մզկիթը, որտեղ 2014-ին ԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարել էր այսպես կոչված «Իսլամական խալիֆայության» ստեղծման մասին։

Իրաքի պաշտպանության նախարարը մզկիթի պայթեցումը ԻՊ կողմից պարտության ընդունում էր որակել։

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը