Աշխարհ

27.06.2017 10:06


«Яндекс»-ը հայտնել է, թե որն է ռուսաստանցիների շրջանում առավել պահանջված մթերքը

«Яндекс»-ը հայտնել է, թե որն է ռուսաստանցիների շրջանում առավել պահանջված մթերքը

«Яндекс» ընկերությունը հետազոտել է, թե ռուսաստանցի սպառողները առավել հաճախ որ մթերքներից պատրաստված կերակուրներն են փնտրում։ Պարզվել է, որ նրանք ամենաշատը հետաքրքրվում են հավով ճաշատեսակներով։

Փնտրելու հատվածում օգտատերերն ամեն շաբաթ մուտքագրում են «հավ» կամ «հավով» բառերը՝ շուրջ 765 հազար անգամ։ Երկրորդ տեղում կարտոֆիլն է․ դրանով 1,6 անգամ պակաս են հետաքրքվում, քան հավով։ Առավել պահանջված մթերքների հնգյակում են նաև միսը, կաղամբը և կաթնաշոռը։

Իսկ ամենաշատ հարցերն օգտատերերը տվել են տարբեր տիպի աղցանների հետ կապված։

Պարզվել է նաև, որ ճաշատեսակներ պատրաստելով ռուսաստանցիները հատկապես հետաքրքրվել են ապրիլ ամսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը