Գլխավոր դատախազը Բրազիլիայի նախագահին կոռուպցիայի մեղադրանք է ներկայացրել (տեսանյութ)
Բրազիլիայի գլխավոր դատախազը Դաշնային գերագույն դատարան միջնորդություն է ներկայացրել՝ կոռուպցիայի մեղադրանք առաջադրելու այդ երկրի նախագահ Միշել Թեմերին։ Վերջինն օրենքով մասնակի անձեռնմխելիություն ունի, և միայն բարձրագույն դատական ատյանը կարող է նրան մեղադրանք առաջադրելու որոշում կայացնել։
Դաշնային գերագույն դատարանը նաև պարտավոր է խորհրդարանի թույլտվությունը ստանալ։ ТАСС-ը հայտնում է, որ նախագահին մեղադրելու նախաձեռնությանը պետք է հավանություն տա ստորին պալատի պատգամավորների առնվազն 2/3-րդը։ Բրազիլական ԶԼՄ-ի և քաղաքագետների մեծ մասը կարծում է, որ այժմ Թեմերը կարող է խորհրդարանի կեսից ավելիի սատարման հույս ունենալ․ նրանք իշխող կոալիցիայի մաս կազմող կուսակցություններն են ներկայացնում։
Այսպիսով, նախագահին մեղադրանք առաջադրելու միջնորդությունը, ամենայն հավանականությամբ, կմերժվի։ Սակայն, եթե դեպքերն այլ կերպ զարգանան, ապա Թեմերը դատարանի առաջ կկանգնի որպես մեղադրյալ և 180 օրով պաշտոնանկ կարվի։ Այդ ընթացքում նախագահի լիազորությունները կստանձնի խորհրդարանի ստորին պալատի խոսնակը։
Իսկ եթե այդ ժամանակահատվածում նախագահին առաջադրված մեղադրանքը հաստատվի, ապա նա վերջնականապես կկորցնի իր պաշտոնը։ Հակառակ պարագայում, կվերադառնա իր լիազորությունների կատարմանը։

7or.am