Լրահոս

27.06.2017 11:07


«Հայրենիք» առևտրի տան մոտ ավտոմեքենա է այրվել

«Հայրենիք» առևտրի տան մոտ ավտոմեքենա է այրվել

Հունիսի 26-ին, ժամը 22:40-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 17 հասցեում գտնվող «Հայրենիք» առևտրի տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:47-ին, մարվել՝ 22:55-ին:

Նժդեհի փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում այրվել է «Volkswagen jetta» մակնիշի 33 TT 554 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Գ. Հ.)՝ բացառությամբ բեռնախցիկի:

Այս խորագրի վերջին նյութերը