Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները ժամեր շարունակ մնացել են Դոմոդեդովոյում
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող «Վիմ-Ավիա» ընկերությանը պատկանող ինքնաթիռը Դոմոդեդովո օդանավակայանից արդեն 6 ժամ է, ինչ օդ չի բարձրանում: Այս մասին հայտնում է Русарминфо-ն։
Ինքնաթիռը Հայաստանի մայրաքաղաք պետք է ժամաներ 8:30-ին, սակայն օնլայն-չվացուցակի վրա գրված է, որ չվերթը տեղափոխվել է և կիրականացվի 14:00-ին: Ուղևորների խոսքով՝ ավիաընկերությունը մտադիր է ընդհանրապես չիրականացնել այս չվերթը։
Այս պահին Դոմոդեդովո օդանավակայանում Երևան մեկնող ավելի քան 200 ուղևոր կա:
Մայիսի վերջին «Վիմ-Ավիա»-ն չվերթերի մասսայական հետաձգումների մասին էր հայտարարել։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տեղեկություններով՝ դրա պատճառով ավելի քան 30 հազար մարդ է տուժել:

7or.am