Ուրբաթ օրը Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում բացվել է Արևմտյան Եվրոպայի ամենամեծ մզկիթը։
Մինարեի բարձրությունը 50 մետր է։ Մզկիթի շենքում աղոթքի կարող են հավաքվել միանգամից ավելի քան 3000 մարդ։
Աղոթատան շինարարությունը նախատեսում էին ավարտել հինգ տարի առաջ, սակայն մի շարք հասարակական կազմակերպությունների բողոքների պատճառով նախագծի իրականացումը հետաձգվեց։ Այս մասին հաղորդում է «MIGnews.com»-ը։
Բացվել է Արևմտյան Եվրոպայի ամենամեծ մզկիթը