Աֆրիկացի նախարար. «Եվրոպան Թուրքիային որպես սպառնալիք է ընկալում»
Հասարակածային Գվինեայի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Գաբրիել Մբագա Լիման անդրադարձել է Աֆրիկայում Թուրքիայի և թուրքական ընկերութունների դերին: Նրա կարծիքով՝ այս երկիրն ավելի մրցունակ է դարձրել աֆրիկյան շուկան:
«Եվրոպան Թուրքիային սպառնալիք է համարում, քանի որ Աֆրիկայում Թուրքիան նրա մրցակիցն է: Հիմա արդեն աֆրիկյան խնդիրների լուծման համար բացի Եվրոպայից ուրիշ հարթակ էլ կա»,-ասել է նախարարը:
Լիման նշել է, որ Հասարակածային Գվինեայում բազմաթիվ թուրքական ընկերություններ են գործում: Նախարարը գոհունակություն է հայտնել Աֆրիկա մայրցամաքի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման համար՝ համարելով այն բարեկամական և հավասարապես օգտակար երկու կողմերի համար:
Գվինեացի նախարարի խոսքով՝ Թուրքիայի և աֆրիկյան երկրների միջև համագործակցության նորանոր ոլորտներ են հայտնաբերվում և իրենք պատրաստ են համագործակցել: «Մենք չենք ասում՝ եվրոպացիները թող չգան, բայց երբ իսպանացիների, ֆրանսիացիների, անգլիացիների, թուրքերի ու չինացիների հետ քննարկման ենք դնում ասենք որևէ ճանապարհի շինարարության հարցը, 90 տոկոս դեպքերում հաղթում են թուրքական կամ չինական ընկերությունները», - հավելել է նա:

Աղբյուրը` Ermenihaber.am