Աշխարհ

26.06.2017 13:42


Երկրաշարժ է տեղի ունեցել Էգեյան ծովում

Երկրաշարժ է տեղի ունեցել Էգեյան ծովում

Այսօր առավոտյան ժամը 8:50-ի մոտակայքում Էգեյան ծովում երկրաշարժ է տեղի ունեցել:

Թուրքական «Sondakika» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներին, նշում է, որ էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.1 մագնիտուդ:

Ցնցումները տեղի են ունեցել 13.3 կմ խորության վրա: Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստներ և ավերածություններ չկան:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը