Հունիսի 23-ին Իրանը ցուցադրել է տեղական արտադրության «Զոլֆաղար» ավտոմատը։ Ավտոմատի զանգվածը 3,5 կգ է, փողի տրամաչափը՝ 7,62մմ։razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Ավտոմատը ստեղծվել է G-36, ACR, FN SCAR ավտոմատների հիման վրա։ Կրակի նշանառու հեռավորությունը օպտիկական նշանոցով 800մ է, առանց նշանոցի՝ 400, պահեստատուփի տարողությունը՝ 20 փամփուշտ, ավտոմատը րոպեում կրակում է 550-650 գնդակ, գնդակի սկզբնական արագությունը 709 մ/վ է:
Իրանը մտադիր է նոր ավտոմատներով փոխարինել ԶՈւ սպառազինությունում առկա HK G-3 ավտոմատները:
Ավելի վաղ Իրանը ներկայացրել էր նաև գերմանական HK-416 ավտոմատների հիման վրա ստեղծած «Մասաֆ» ավտոմատը:
Իրանը ներկայացրել է իր նոր «Զոլֆաղար» ավտոմատը
Հունիսի 23-ին Իրանը ցուցադրել է տեղական արտադրության «Զոլֆաղար» ավտոմատը։ Ավտոմատի զանգվածը 3,5 կգ է, փողի տրամաչափը՝ 7,62մմ։ razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։