Աշխարհ

26.06.2017 18:32


Թուրքիան 121 ինքնաթիռ, 7 բեռնատար և 2 նավ մատակարարում է իրականացրել դեպի Կատար

Թուրքիան 121 ինքնաթիռ, 7 բեռնատար և 2 նավ մատակարարում է իրականացրել դեպի Կատար

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիահաթ Զեյբեքչին անդրադարձել է մի շարք երկրների կողմից Կատարի հետ հարաբերությունները խզելուց հետո այդ երկիր Թուրքիայի կողմից իրականացվող սննդամթերքի մատակարարումներին:

Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» Դենիզլի նահանգի տարածքային գրասենյակում տեղի ունեցած ժողովին Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարգադրությամբ շարունակվում են տարբեր ճանապարհներով առաքումները դեպի Կատար:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Զեյբեքչին նշել է, որ Կատարի փաստացի մեկուսացման մեջ հայտնվելու անմիջապես հաջորդ օրը իրենք թուրքական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռներով սկսել են այն ապրանքների առաքումը, որոնց պահանջարկը եղել է արաբական երկրում:

«Այս պահի դրությամբ դեպի Կատար 121 բեռնատար ինքնաթիռ, մեկ նաև ու 7 բեռնատար է մեկնել: Դրանից հետո ևս մեկ բեռնանավ է ճանապարհ ընկել: Այս պահի դրությամբ բեռնատար ինքնաթիռներով առաքումները նույնպես շարունակվում են»,- նկատել է Զեյբեքչին:

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը Կատար ուղարկվող ապրանքների տեսակների վերաբերյալ մանրամասններ չի հաղորդել:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ մի շարք արաբական երկրներ և Մալդիվները հայտարարեցին Կատարի հետ հարաբերությունները խզելու մասին: Իսկ Կատարի հետ ցամաքային սահման ունեցող միակ երկիրը հանդիսացող Սաուդյան Արաբիան դադարեցրեց ցամաքային և օդային հաղորդակցությունը Կատարի հետ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը