Աշխարհ

26.06.2017 10:40


Հարավային Կորեայի կառավարությունը ծրագրել էր սպանել Կիմ Չեն Ընին

Հարավային Կորեայի կառավարությունը ծրագրել էր սպանել Կիմ Չեն Ընին

Հարավային Կորեայի իշխանությունները մտադիր են եղել սպանել Կիմ Չեն Ընին: Այդ երկրի նախորդ կառավարությունը Հարավային Կորեայի առաջնորդի մահը ցանկանում էր ներկայացնել որպես դժբախտ պատահար։

Հարավային Կորեայի նախկին նախագահ Պան Կին Հեն 2015 թվականի դեկտեմբերին ստորագրել է Կիմ Չեն Ընին ԿԺԴՀ աշխատավորական կուսակցության առաջնորդի պաշտոնից գահընկեց անելու պլանը։ Սեուլը նաև մի քանի տարբերակ է քննարկել, այդ թվում՝ պետական հեղաշրջմանն աջակցությունը և Կիմ Չեն Ընի սպանությունը:

Հարավկորեացի առաջնորդին չեզոքացնելու համար այդ երկրի հետախուզությունը ծրագրել է ավտովթար կամ էլ գնացքի վթար կազմակերպել։ Asahi թերթի ճապոնացի լրագրողների տվյալներով՝ Սեուլն այդ պլանը մշակել է այն բանից հետո, երբ Փհենյանը հաջողություններ է սկսել ցուցաբերել միջուկային զենքի հարցում։ Սակայն, Կիմ Չեն Ընին չեզոքացնելու փորձերը ձախողվել են։ Այս մասին հայտնում է Россия 24-ը։

Կոռուպցիոն սկանդալից հետո Պան Կին Հեն կորցրել է նախագահի իր պաշտոնը, և Asahi -ն ենթադրում է, որ Հարավային Կորեայի նոր կառավարությունը հրաժարվել է նախապես մշակված այդ ծրագրից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը