Աշխարհ

26.06.2017 10:13


Տորոնտոյում միասեռականների շքերթին մասնակցել է նաև Կանադայի վարչապետը

Տորոնտոյում միասեռականների շքերթին մասնակցել է նաև Կանադայի վարչապետը

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն կնոջ ու 2 երեխաների հետ Տորոնտոյում մասնակցել է միասեռականների շքերթին: Սա առաջին անգամ է, որ այդ երկրի վարչապետը մասնակցում է ԼԳԲՏ համայնքի երթին:

korrespondent.net-ը հայտնում է, որ շքերթին մասնակցել են նաև Օնտարիո նահանգի վարչապետ Քեթրին Ուինը, Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Տորին, Կանադայի բնիկ ժողովուրդների առաջնորդ Պերի Բելեգարդը և այլ պաշտոնյաներ:

Ի դեպ, Կանադայի բնիկ ժողովուրդների առաջնորդը նույնպես առաջին անգամ էր մասնակցում շքերթին։

Նշենք նաև, որ երթի ժամանակ ոստիկանները համազգեստով չեն եղել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը