Լրահոս

18.12.2010 12:17


Սալեհին պաշտոնապես նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար

Այսօր Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեհին պաշտոնապես ստանձնել է Իրանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները։

Մանուչեհր Մոթաքին, ով 2005 թ.-ից ղեկավարում էր այդ պաշտոնը, չի մասնակցել պաշտոնամուտի արարողությանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հրամանագրով Մոթաքին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։

Այս խորագրի վերջին նյութերը