Կարծիք

25.06.2017 09:46


Իրապես տաղանդավոր մարդիկ այնքա՜ն պարզ են (լուսանկար)

Իրապես տաղանդավոր մարդիկ այնքա՜ն պարզ են (լուսանկար)

2005-ին Հայաստանի գրողների միությունը պոլսահայ բանաստեղծին՝ ԶԱՀՐԱՏԻՆ հրավիրեց միության համագումարին, որի բացումը տեղի ունեցավ Գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճում:
Գնացի, տեսնեմ բանաստեղծը առաջին շարքի ծայրում սուսուփուս նստած է. համագումարային-պաշտոնական-պաթետիկ «աուրան» մի տեսակ անհասկանալի ու անըմբռնելի էր նրա համար: Ժպիտը դեմքին, բարի, զարմացած հայացքով հետևում էր անցուդարձին: Նկատեցի, որ հետը բերել էր իր նոր հրատարակված ժողովածուն (շա՜տ քիչ, մի քանի օրինակ):
Երբ մոտեցա, բարևեցի, որպիսությունը հարցրի, առանց այն էլ բարի դեմքն այնպես պայծառացավ, որ ինձ մի պահ թվաց, թե երեխայի հետ եմ զրուցում...
Իրապես տաղանդավոր մարդիկ այնքա՜ն պարզ մարդիկ են: Բարի ծերուկն այնքան ուրախացավ, երբ իր գիրքը խնդրեցի: 80-ամյա բանաստեղծն անմիջապես գրիչը ծոցագրպանից հանեց, ընծայագրեց ու դեռ մի բան էլ ինքն ինձ շնորհակալություն հայտնեց...
Ես իսկապես ապշած էի...
Բնական է, մինչ այդ լսել էի նրա մասին, ծանոթ էի նրա պոեզիային, որում ճռճռան հայրենասիրության հետք չկա. մարդուն է զզնում, պարզ, «հասարակ» մարդուն և նրա հոգեվիճակը...
Բանաստեղծը այդ համագումարից երկու տարի անց մահացավ (երևի, ՀԳՄ անդամ-հանճարների շողքից էր, թե ինչ...չգիտեմ Ճ)...

Ահա՛ մի նմուշ ԶԱՀՐԱՏԻՑ.

Մի լար լոյս մի լար

Մի լար լոյս մի լար
Երկինքէն ինկողը չի լար

Մի լար թէ աղքատի տուն ինկար
գլխու վրայ է տեղդ

Մի լար լոյս մի լար
Գետնայարկ չինկող լոյսերը թող լան:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը