Կարծիք

25.06.2017 07:23


Ինչքան հակամարտությունները շատ, այնքան լավ

Ինչքան հակամարտությունները շատ, այնքան լավ

Ժամանակին` Ելցինի ժամանակ, Ռուսաստանի քաղաքականության վրա ներսից երկու հզոր լոբբինգ էին ազդում` ռազմաարդյունաբերական ոլորտի լոբբինգը, որը շահագրգռված էր տարբեր տարածաշրջանում հակամարտությունների առկայությամբ (այդ թվում և Ռուսաստանի ներսում), որպեսզի կողմերին սպառազինություն վաճառի, և նավթագազային լոբբինգը, որը ձգտում էր հնարավորինս նոր շուկաներ գտնել նավթի և գազի վաճառքի համար: Հիմա այս ոլորտների նախկին դերակատարները չկան, բազմազանությունը վերացել է, գլխավոր դերակատար է դարձել պետությունը, որը Ռուսաստանի նման երկրներում ներկայանում է մեկ անձի տեսքով, այժմ` Պուտինի: Եվ Ռուսաստանի քաղաքականությունն էլ բխում է այս երկու պարզ ճշմարտություններից` վաճառել զենք, վաճառել նավթ ու գազ: Ինչքան հակամարտությունները շատ, այնքան լավ: Ինչքան հակամարտող կողմերը պատրաստ լինեն միլիարդներ դնել սպառազինության գնման մեջ, էլ ավելի լավ: ԱՄՆ-ում իշխանության եկած Թրամփն էլ նմանատիպ շահեր է սպասարկում:
Ինչի՞ց եկավ այսքանը: Ռուսաստանը հակատանկային ինքնագնաց համակարգերի նոր խմբաքանակ է փոխանցել Ադրբեջանին: Այնպես որ, բերեք քիչ լացենք դարավոր ու ռազմավարական բարեկամության մասին: Ավելի լավ է փորձենք ադեկվատ պատասխան գտնել ստեղծված իրավիճակին:

Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը